Բնագավառային տնտեսության կոմիտեի նիստին պատգամավորները չեն աջակցել «հեռարձակման մասին» օրենքում մտցվելիք փոփոխություններին

17:58, 19.12.2017

Խորհրդարանում  բնագավառային տնտեսության կոմիտեի նիստին պատգամավորները չեն աջակցել «հեռարձակման մասին» օրենքում մտցվելիք փոփոխություններին: Օրինագիծը քննարկվում էր երրորդ ընթերցմամբ, որը նախատեսում է խմբագրային փոփոխություններ: Կոմիտեի նիստին ներկա էին նաև խորհրդարանային փոքրամասնության անդամներ Զուրաբ Ճիաբերաշվիլին և Գիգա Բոկերիան, նրանք նույնպես դեմ են քվեարկել: Չնայած նրան, որ կոմիտեն չի աջակցել փոփոխություններին, այն այնուամենայնիվ քննարկման է դուրս բերվելու լիագումար նիստին:

 

 

Նմանատիպ