Բլումբերգի տվյալներով, աշխարհի ամենահարուստ մարդը կրկին Ջեփ Բեզոսն է
Աշխարհի ամենահարուստ մարդը կրկին Ջեփ Բեզոսն է, ով գերազանցել է «Սփեյս X»-ի և «Տեսլայի» հիմնադիր Իլոն Մասկին:
«Բլումբերգի» հաղորդմամբ, Ջեփ Բեզոսն ունի 191 միլիարդ դոլար, իսկ Իլոն Մասկը ՝ 190 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ Բեզոսը վերականգնել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը, որը նա զբաղեցնում էր 2017 թվականից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը:
Այս ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունն այժմ կազմում է 137 միլիարդ դոլար: Չորրորդ տեղում «Լուի Վիտոնի» նախագահ, Բեռնար Առնոն է, ում կարողությունը 116 միլիարդ է:
104 միլիարդ դոլար կարողությամբ հինգերրորդ տեղում «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է: