Բլումբերգ. Սումիի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ «Մեծ յոթնյակի» համատեղ հայտարարությունը չի ընդունվել ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով

19:05, 15.04.2025

«Բլումբերգ»-ի տվյալներով, Ուկրաինայի Սումի քաղաքում Ռուսաստանի հարվածի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» համատեղ հայտարարությունը չի ընդունվել ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Ինչպես նշում է «Բլումբերգ»-ը, Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացրել է «Մեծ յոթնյակի» դաշնակիցներին, որ չի կարող ստորագրել Սումիի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային հարձակման դատապարտման հայտարարությունը, քանի որ փորձում է պահպանել խաղաղ բանակցությունների տարածք։

Կանադան, որը այս տարի «Մեծ յոթնյակի» նախագահող երկիրն է, տեղեկացրել է դաշնակիցներին, որ առանց ԱՄՆ-ի համաձայնության հայտարարություն հնարավոր չէ անել։

«Բլումբերգ»-ի տվյալներով, «Մեծ յոթնյակի» հայտարարության աշխատանքային տարբերակում նշված է եղել, որ Ռուսաստանի հարձակումը Սումի քաղաքի վրա վկայում է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել պատերազմը։

Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սումիի վրա հարձակումը սխալ էր։

Նմանատիպ