Բլումբերգ. Ռուսաստանի պատճառով Եվրամիությունը դիտարկում է երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու հնարավորությունը
Բլումբերգ. Ռուսաստանի պատճառով Եվրամիությունը դիտարկում է երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու հնարավորությունը

Ռուսաստանի պատճառով Եվրամիությունը դիտարկում է երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու հնարավորությունը։

Ինչպես գրում է «Bloomberg» գործակալությունը, Բրյուսելում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակներում Եվրամիությունը պետք է հնարավորություն ունենա սահմանափակելու արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ։ Այս մասին խոսվում է Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ, որը վերաբերում է պատժամիջոցների 11-րդ փաթեթին։

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, առաջին փուլում Եվրամիությունը հանդես է գալիս երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու իրավական հնարավորություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Եթե ​​դա բավարար չէ, ապա հաջորդ փուլում որոշակի ապրանքների արտահանումը կարող է ընդհանրապես արգելվել։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է երկակի նշանակության ապրանքներին, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։

Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 10-ին Բրյուսելում կքննարկեն Եվրահանձնաժողովի առաջարկը։