«Բլումբերգ». Ռուսական նավթի գինը հասել է վերջին 13 տարվա առավելագույնին և կազմել 116 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Ռուսական նավթի գինը հասել է վերջին 13 տարվա առավելագույնին՝ կազմելով 116 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Bloomberg»-ը։
Ինչպես գրում է պարբերականը, սա ռուսական նավթի համար ամենաբարձր ցուցանիշն է 2013 թվականի փետրվարից ի վեր։ Հատկանշական է, որ 2026 թվականի սկզբին ռուսական նավթի միջին գինը 59 դոլար էր։
Տեղեկության համար նշենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին, այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցը փակվեց, աշխարհում նավթի դեֆիցիտ առաջացավ։ Այդ պատճառով մարտի 13-ին ԱՄՆ-ն կասեցրեց պատժամիջոցները ռուսական նավթի նկատմամբ, որն արդեն բեռնված էր տանկերների մեջ։