Bloomberg – Վոլոդիմիր Զելենսկին անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային փոխարինելու հարցը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վաշինգտոնում Ուկրաինայի ներկայիս դեսպան Օքսանա Մարկարովային փոխարինելու հարցը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հավանական թեկնածուներն են՝ գործող վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Հերման Գալուշենկոն։
Ինչպես Bloomberg-ին հայտնել է աղբյուրը, Զելենսկին հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը քննարկել Ուկրաինայի նոր դեսպանի նշանակման հարցը ամերիկյան կողմի հետ։
Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ին։