Ալիս Վայդել – Մերցը մեր երկիրը տանում է դեպի ավելի խորը անդունդ
Մերցը մեր երկիրը տանում է դեպի ավելի խորը անդունդ,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալիս Վայդելը։
Նրա խոսքով՝ Bosch ընկերությունը կկրճատի լրացուցիչ 750 աշխատատեղ, որի արդյունքում կրճատված աշխատատեղերի ընդհանուր թիվը կհասնի 23,650-ի։
Վայդելը սոցիալական ցանցերում հրապարակում է WELT հրատարակության հոդվածը և աշխատատեղերի կրճատման պատճառ է նշում աշխարհի ամենաանխոհեմ էներգետիկ քաղաքականությունը։
Հրապարակման համաձայն՝ Bosch-ը նախատեսում է մինչև 2029 թվականը կրճատել 750 աշխատատեղ։ Որոշման պատճառը ավտոարդյունաբերության մեջ ստեղծված ծանր իրավիճակն է։