Bloomberg – Վլադիմիր Զելենսկին ասում է, որ ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ
ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ «որոշ ժամանակ անց», հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան հաջորդ շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ Bloomberg-ը չի բացահայտել հետախուզական տվյալների փոխանակման վերսկսման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ։