Bloomberg - Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ Storm Shadow հրթիռներ է մատակարարել
Մեծ Բրիտանիան Ուկրաինային է մատակարարել Storm Shadow հրթիռների լրացուցիչ քանակ, հաղորդում է Bloomberg-ը։
Կիևին մատակարարված հրթիռների ճշգրիտ քանակը չի նշվել, բայց ինչպես նշվում է հոդվածում, այն պետք է բավարար լինի ձմեռային ժամանակահատվածի համար, որի ընթացքում, ինչպես հրատարակությանը հայտնել է բրիտանական կառավարության մի պաշտոնյա, Ռուսաստանը կուժեղացնի Ուկրաինայի տարածքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումները։
Bloomberg-ը գրում է, որ Լոնդոնի որոշումը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահի այն հայտարարության հետ, որի համաձայն Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային այս փուլում Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելուց։
Storm Shadow հրթիռները չեն գործում այնպիսի մեծ հեռավորության վրա, որքան Tomahawk-ը, չնայած Ուկրաինան ունի այս զենքով հարվածներ հասցնելու հնարավորություն Ռուսաստանի տարածք մի քանի հարյուր կիլոմետր խորության վրա։
Ուկրաինան առաջին անգամ այս հրթիռներն օգտագործել է 2024 թվականին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել Storm Shadow հրթիռների Կիևին փոխանցումը։