«Bloomberg». Չինաստանը փորձել է հեռավորություն պահել Ռուսաստանից այն բանից հետո, երբ Ուկրաինայում նրա միջամտության մասշտաբներն ավելի պարզ դարձան

14:01, 26.02.2022

Չինաստանը փորձել է հեռավորություն պահել Ռուսաստանից այն բանից հետո, երբ Ուկրաինայում նրա միջամտության մասշտաբներն ավելի պարզ դարձան,- գրում է «Bloomberg»-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չինաստանի արտգործնախարար Վան Իմը ասել է, որ բացարձակապես անհրաժեշտ է, որպեսզի կողմերը զսպվածություն ցուցաբերեն՝ իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուց խուսափելու համար։

«Չինաստանը հետևում է Ուկրաինայի զարգացումներին, և ներկայիս իրավիճակն այն է, ինչ Չինաստանը չի ցանկանում տեսնել», – ասել է Վան Իմը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության դիվանագետների հետ հեռախոսազրույցում։

«Շարքային մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը պետք է արդյունավետորեն ապահովվի, մասնավորապես՝ լայնածավալ հումանիտար ճգնաժամերը կանխելու անհրաժեշտությունը», – Չինաստանի «Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է երկրի բարձրաստիճան դիվանագետը:

Այս հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը առաջին մեկնաբանությունն արեց ճգնաժամի վերաբերյալ և Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ արեց բանակցություններ վարել Ուկրաինայի հետ: Ավելի ուշ Կրեմլը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ հնարավոր չեզոք կարգավիճակի շուրջ:

Չինաստանի արտգործնախարարն աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նշելով, որ Պեկինը պաշտպանում է փոքր ու միջին երկրների շահերը։

«Չինաստանը միշտ բարեխղճորեն կատարել է իր միջազգային պարտավորությունները և կառուցողական դեր է խաղացել ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- ասել է նա։

Վան Իմի վերջին մեկնաբանությունների տոնայնությունը տարբերվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարություններից՝ ռուսական միջամտության սկզբում։ Հինգշաբթի օրը, երբ Պուտինը հրամայեց ռազմական գործողություն սկսել, Չինաստանի ԱԳՆ խոսնակը ճեպազրույցում կասկածի տակ դրեց «միջամտություն» բառի վավերականությունը և շեշտեց Ռուսաստանի իշխանության հայտարարությունը, որ զինված ուժերը հրետանային հարվածներ չեն հասցնի քաղաքներին։

Նմանատիպ