Bloomberg - ԱՄՆ-ն կոչ է անում եվրոպացիներին դեմ լինել ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու ծրագրին
Bloomberg - ԱՄՆ-ն կոչ է անում եվրոպացիներին դեմ լինել ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու ծրագրին

ԱՄՆ-ն կոչ է անում եվրոպացիներին դեմ լինել ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու ծրագրին, հաղորդում է Bloomberg-ը։

Հրապարակումը, հղում անելով անանուն եվրոպական աղբյուրների, նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները համոզում են ԵՄ անդամ պետություններին, որ այդ ակտիվները անհրաժեշտ են Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագիր ապահովելու համար և չպետք է օգտագործվեն պատերազմը շարունակելու համար։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, եվրոպացի առաջնորդները շեշտում են, որ ակտիվների օգտագործման հարցը եվրոպական գործ է, քանի որ սառեցված միջոցները հիմնականում գտնվում են Եվրոպայում, չնայած ԵՄ-ում արձագանքը տարբեր է։ Բելգիան նշում է, որ առաջարկը իրենց համար անընդունելի է։

Այսօր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնել է Բրյուսել, որտեղ նա բանակցություններ կվարի սառեցված ռուսական ակտիվների հարցի շուրջ։