Բիզնեսհատվածը պետք է ցուցաբերի առավելագույնս համերաշխություն, որպեսզի բնակչության մոտ խնդիրներ չստեղծվեն արտադրանքի գների և մատակարարումների առումով. Լևան Դավիթաշվիլի
Բիզնեսհատվածը պետք է ցուցաբերի առավելագույնս համերաշխություն, որպեսզի բնակչության մոտ խնդիրներ չստեղծվեն արտադրանքի գների և մատակարարումների առումով. Լևան Դավիթաշվիլի

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է թռչնաբուծական ֆաբրիկաների և արդյունաբերական միությունների ներկայացուցիչների հետ:

«Գոյություն ունեցող պայմաններում, բոլոր արտադրողները աշխատում են ծանր պայմաններում: Արտակարգ իրավիճակներում կարևոր է, որ բիզնես հատվածը լինի համերաշխ, որպեսզի բնակչությունը ապրանքի գնի և առաքման տեսանկյունից խնդիրներ չունենա: Մենք աշխատում ենք 24 ժամ, որպեսզի մի կողմից ձեռնարկատերերն ու մատակարարողները խնդիրներ չունենան և մյուս կողմից  պաշտպանված լինեն բնակչության շահերը»,- ասել է Լևան Դավիթաշվիլին:

Ինչպես նշվել է հանդիպմանը, արտադրամասերը աշխատում են անխափան, պահուստները բավարար են, և մատակարարման գործընթացում խնդիրներ չեն լինի:

Հանդիպմանը ներկա էին պարենի ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլին և բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության՝ գյուղատնտեսության, սննդի և գյուղի զարգացման վարչության պետ՝ Թենգիզ Կալանդաձեն:

Երկրում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, վարչապետի ղեկավարմամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի շրջանակներում, մթերային պահուստների կառավարման, լոգիստիկայի և տրանսպորտի վերահսկման ուղղությունը հանձնարարվել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին:

Լրատվությունը հաղորդում է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը: