Բիզնես վարելու պարզությամբ, կայունությամբ և օրենքի գերակայությամբ այսօր Վրաստանը տարածաշրջանում լավագույն վայրն է, որտեղ կարելի է վարել բիզնես. Մամուկա Բախտաձե
Բիզնես վարելու պարզությամբ, կայունությամբ և օրենքի գերակայությամբ, ինչպես նաև անմիջական թե այլ հարևանների հետ համագործակցության նախատեսմամբ, այսօր Վրաստանը լավագույն դիրքն ունի տարածաշրջանում բիզնես սկսելու տեսանկյունից,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Բաթումիում, «արևելյան գործընկերության» առաջին ներդրումային ֆորումի ժամանակ խոսքով ելույթ ունենալիս:
Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը պլատֆորմ է, որի աշխարհագրական դիրքը ընկերություններին տալիս է մեծ հնարավորություններ:
«Եվրոպայի և Ասիայի միջև ռազմավարական դիրք ունեցող Վրաստանը կամուրջ է երկու մայրցամաքի միջև, որը եվրամիության հետ առևտրում ծառայություն է առաջարկում դեպի ծով ճանապարհ չունեցող 8 երկրի: Քայլ առ քայլ Վրաստանը դառնում է բիզնեսի, ներդրումների, ֆինանսավորման, զբոսաշրջության, առևտրի և լոջիստիկայի կենտրոն»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: