«Բիլթմոր» հյուրանոցում ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գործադիր խորհրդի 112-րդ նիստի շրջանակներում, անց է կացվում զբոսաշրջության ուղղությամբ ներդրումային պանել
«Բիլթմոր» հյուրանոցում ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գործադիր խորհրդի 112-րդ նիստի շրջանակներում, անց է կացվում զբոսաշրջության ուղղությամբ ներդրումային պանել:
«Նոր իրականություն – Կայուն զբոսաշրջության զարգացման դարաշրջան» խորագրով պանելը բացելու են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար, Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Պանելի շրջանակներում, «արտասահմանյան ուղղակի ներդրումների միտումների և քաղաքականության ակնարկ» խորագրով շնորհանդես է անց կացնելու, «Financial Times» ազդեցիկ հրատարակության գլխավոր խմբագրի տեղակալ, Ջակոբո Դետոնը:
Նիստին կմասնակցեն զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար, Մարիամ Քվրիվիշվիլին, համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Սեբաստիան Մոլինեուսը, «TBC» բանկի գործադիր տնօրեն, Վախթանգ Բուցխրիկիձեն, «Adjara Group Holding»-ի խորհրդի նախագահ, Վալերի Չեխերիան և «Collier International»-ի տնօրեն, Իրակլի Կիլաուրիձեն: