«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Կախի Կավսաձեին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ:
«Մեծ սիրով և հարգանքով շնորհավորում եմ մեծ արտիստ և մեծ մարդ՝ Կախի Կավսաձեին, ծննդյան տոնի առթիվ: Շնորհակալություն այն ջերմության և բարության համար, որը վրացիներիս փոխանցվում է նրա յուրաքանչյուր ելույթից, լցնում հույսով և սիրով: Կախի Կավսաձեի կողմից բացառիկ վարպետության և անկեղծությամբ ստեղծված կերպարները թատրոնի և կինոյի վրացական մշակույթի գանձարանում ունի իր ուրույն տեղը:
Պարոն Կախին արժանապատվությամբ պարուրված մարդ է – մարդասեր և հայրենասեր, տաղանդավոր և աշխատասեր, հավատարիմ բարեկամ և ուղղակի հավատարիմ մարդ:
Մեկ անգամ ևս ծննդյան օրվա առթիվ շնորհավորում եմ իմ և իմ կնոջ, մեր ընտանիքի համար սիրելի և թանկագին բարեկամ Կախի Կավսաձեին: Ցանկանում եմ տոկունություն և երկար տարիների կյանք»,- նշված է Բիձինա Իվանիշվիլու շնորհավորական ուղերձում: