Բիձինա Իվանիշվիլին և «Քարթու» հիմնադրամը մայրաքաղաքին անվճար փոխանցել են նախկին ձիարշավարանի տարածքը, որտեղ հիմնադրամի օգնությամբ բացվելու է Թբիլիսիի կենտրոնական այգին. Կախա Կալաձե
Բիձինա Իվանիշվիլին և «Քարթու» հիմնադրամը մայրաքաղաքին անվճար փոխանցել են նախկին ձիարշավարանի տարածքը, որտեղ հիմնադրամի օգնությամբ բացվելու է Թբիլիսիի կենտրոնական այգին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Հանրությունը քաջատեղյակ է, որ «Քարթու» հիմնադրամը տասնամյակներ շարունակ իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Դրանց թվում կարևոր ուղղություններից մեկը բնության մասին հոգ տանելն է, ամբողջ երկրի մասշտաբով կանաչ տարածքների և եզակի զբոսայգիների ստեղծմամբ, որոնց մի մասը դարձել է մեր երկրի այցեքարտը:
Այսօր շատ կարևոր օր է, քանի որ Բիձինա Իվանիշվիլին և «Քարթու» հիմնադրամը մայրաքաղաքին փոխանցել են քաղաքի կենտրոնում գտնվող նախկին ձիարշավարանի տարածքը, որտեղ «Քարթու» հիմնադրամի օգնությամբ կկառուցվի Թբիլիսիի կենտրոնական այգին, որի արժեքը կլինի մոտ մի քանի տասնյակ միլիոն:
Նախագծի վրա աշխատում է Հոլանդական ընկերություն, ընթանում է աշխատանքների վերջին փուլը: Վաղը մենք կունենանք ամբողջական նախագիծը և առաջիկա օրերին ձեզ կտրամադրենք տեղեկատվություն, շինարարության մեկնարկի ճշգրիտ ամսաթվի մասին:
Ձիարշավարանի տարածքը փրկելու գործում անգնահատելի է «Քարթու» հիմնադրամի և անձամբ Բիձինա Իվանիշվիլիի ներդրումը, որը ժամանակին գնել է այդ տարածքը և այսօր այն ամբողջովին անվճար հանձնում է վրաց ժողովրդին, Թբիլիսիին և թբիլիսցիներին: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Բիձինա Իվանիշվիլիին և նրա ընտանիքին այս իսկապես փառահեղ գործի և սերունդներին մատուցած ծառայության համար:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ուրախացնել մեր քաղաքացիներին, որ այս տարածքում կկառուցվի ժամանակակից յուրօրինակ զբոսայգի, որը հաստատ կդառնա թբիլիսցիների սիրված վայրը: Սա մեր քաղաքի համար ամենամեծ և ամենակարևոր նախագծերից մեկը կլինի, որով հպարտ կլինեն այստեղ ապրող բոլոր մարդիկ և հյուրերը»,- ասել է Կախա Կալաձեն: