Բիձինա Իվանիշվիլիին կուսակցության նախագահ ընտրելը ուժեղացնելու է երկրի ներսում քաղաքական գործընթացները. Միխեիլ Ջանելիձե
Արտաքին գործերի նախարար, Միխեիլ Ջանելիձեն ողջունել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիին ընտրելու փաստը:
Նրա գնահատմամբ, Բիձինա Իվանիշվիլիի նախագահությունը, ուժեղացնելու է կուսակցության և երկրի ներսում քաղաքական գործընթացները:
«Բիձինա Իվանիշվիլիի ակտիվ քաղաքականություն վերադարձը ողջունելի է, քանզի նա, ինչպես հասարակությունում, այնպես էլ կուսակցության ներսում վայելում է մեծ վստահություն: Համոզված եմ, որ կուսակցության նախագահի պաշտոնում նրա ընտրվելը ուժեղացնելու է կուսակցության և երկրի ներսում քաղաքական գործընթացները: Սա շատ լավ է»,-ասել է Ջանելիձեն:
Հարցին, արդյոք Բիձինա Իվանիշվիլին քննարկվում է որպես «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածու, Ջանելիձեն պատասխանել է, որ լրատվություն չունի:
Վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին երեկ հայտարարել է, որ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ղեկավարելու է Բիձինա Իվանիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan