Բիձինա Իվանիշվիլի. Ժողովրդի իմաստնությամբ, մեր թիմի պրագմատիկ քաղաքականությամբ մենք համարժեքորեն արձագանքել ենք բոլոր մարտահրավերներին, մենք չենք պատրաստվում հանձնվել նույնիսկ 2026 թվականին, մեր թիկունքում կանգնած են մեր հայրենիքը, ընտանիքները և ավանդույթները։
«Ես՝ որպես իմ հայրենիքի շարքային զինվոր, իմ քաղաքական թիմի հետ միասին 2026 թվականին ևս կկանգնեմ մեր երկրի և մեր ընտանիքների պահապանի դերում։ Այս բարդ և պատվավոր առաքելությունը կկատարենք ամբողջական պատասխանատվությամբ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը կարևոր է համարում մեր ծառայությունը Վրաստանի համար», – ասված է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի Նոր տարվա շնորհավորական ուղերձում։
«Սիրելի հայրենակիցներ՝ Վրաստանում և մեր երկրի սահմաններից դուրս ապրող բոլոր հայերը,
Շնորհավորում եմ գալիք Սուրբ Ծնունդը և Նոր տարին։ Թող գալիք տարին լինի խաղաղության, միասնության և հաջողությունների տարի մեր ընտանիքների և մեր երկրի համար։ Մաղթում եմ առողջություն և բարեկեցություն ձեզանից յուրաքանչյուրին։ Միևնույն ժամանակ, մաղթում եմ հավատալ ավելի լավ ապագային, քանի որ մեր և մեր երեխաների՝ ուժեղ ու հաջողակ Վրաստանի ապագան մենք միասին ենք կառուցում», – ասված է Բիձինա Իվանիշվիլիի ուղերձում։
Նրա խոսքով՝ անցնող տարին լի է եղել մարտահրավերներով ու դժվարություններով։
«Հասարակությունը հստակ տեսնում էր, թե ինչպես էր գլոբալ, չար ուժը պայքարում Վրաստանի դեմ։ Ուժ, որը ունենում է անառողջ հավակնություններ համաշխարհային տիրապետության նկատմամբ։ Մենք բոլորս միասին ականատես եղանք բաց, անթաքույց և անհավասար պայքարի մեր երկրի ինքնիշխանության և միասնության դեմ, պայքարի՝ ընդդեմ վրաց ժողովրդի՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսից։
Չնայած ամենածանր փորձություններին՝ 2025 թվականին, վրաց ժողովրդի խոհեմությամբ և մեր քաղաքական թիմի հավասարակշռված, խաղաղ և պրագմատիկ քաղաքականությամբ, մենք պատշաճ պատասխան տվեցինք բոլոր մարտահրավերներին, արժանապատվորեն դիմագրավեցինք դրսից եկող բոլոր հարվածներին և ոչ մի քայլ հետ չկանգնեցինք մեր հայրենիքի, ժողովրդի և Վրաստանի ինքնիշխանության պաշտպանության գործում։
Իհարկե, մենք ոչ կկանգնենք, ոչ էլ կհրաժարվենք 2026-ին, քանի որ մեր թիկունքում մեր հայրենիքն է, մեր ընտանիքները, մեր մշակույթն ու ավանդույթները, մեր երեխաներն են՝ հետևաբար, նահանջի ճանապարհ պարզապես չկա։ Մենք այլընտրանք չունենք։ Մենք պարտավոր ենք մեր հայրենիքի, մեր ազգի և մեր նախնիների առաջ պաշտպանել բոլոր այն արժեքները, որոնք մեր բազմադարյա ազգը մինչ օրս հպարտությամբ հասցրել են։
Թող ոչ ոք չունենա պատրանք, թե ես՝ անձամբ, կամ մեր քաղաքական թիմը, կհոգնենք այս անհավասար պայքարում։ Սակայն ամենակարևորն է, որ մեր ժողովուրդը, ինչպես նախկինում, այնպես էլ 2026-ին հստակ տարբերակի՝ ով է Վրաստանի թշնամին և ով՝ բարեկամը։
Ես օբյեկտիվորեն եմ գնահատում իրավիճակը և վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի, որովհետև, ի պատիվ իմ ժողովրդի, Վրաստանում ձևավորվել է հասարակություն, որին խաբել, որի զգացմունքներով մանիպուլացնելը ոչ միայն դժվար է, այլ՝ անհնար։ Այո, այդպիսին է այսօր Նրա Գերազանցություն վրաց ժողովուրդը։
Անձամբ ես՝ որպես իմ հայրենիքի մի շարքային զինվոր, իմ քաղաքական թիմի հետ միասին 2026-ին ևս մեր երկրի և մեր ընտանիքների պահապանի դերում կլինեմ։ Այս բարդ և պատվավոր առաքելությունը մենք կկատարենք ամբողջությամբ, քանի դեռ մեր հասարակությունը համարում է, որ մեր ծառայությունը Վրաստանի համար անհրաժեշտ է։
Իմ և իմ կնոջ անունից ևս մեկ անգամ շնորհավորում ենք գալիք Սուրբ Ծնունդը և Նոր տարին։ Սրտանց մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և անսահման ուրախություն։ Թող ձեր ընտանիքներում լինեն հույս, ապագայի հանդեպ վստահություն և առատություն։
Թող Աստված պահապան լինի մեր և մեր հայրենիքի։» – ասված է Բիձինա և Էկատերինա Իվանիշվիլիի անունից տարածված շնորհավորական ուղերձում։