Բիձինա Իվանիշվիլի. Կախի Կավսաձեն հավերժ կմնա մեր հիշողության մեջ՝ որպես ուրախ և անկրկնելի ասպետ՝ լի բարությամբ և սիրով
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր վշտակցությունն է հայտնում դերասան Կախի Կավսաձեի մահվան կապակցությամբ:
«Վրաստանը կորցրել է ևս մեկ յուրահատուկ մարդու՝ Կախի Կավսաձեին: Մարդը, որին բոլորս սիրում էինք: Արտասովոր դերասան, ում շնորհիվ բազմաթիվ սերունդներ սիրել են վրացական թատրոնն ու կինոն:
Կախին չկա, բայց նրա դեմքը հավերժ կմնա մեր հիշողություններում: Այսուհետ Կախին շարունակում է գոյություն ունենալ իր կերտած անմահ դերերում: Կախին հավերժ կմնա մեր հիշողության մեջ՝ որպես ուրախ և անկրկնելի ասպետ՝ լի բարությամբ և սիրով:
Կախին մեր ընտանիքի մտերիմ ընկերն էր, և նրա հեռանալը ինձ ու Էկայի համար հավասարազոր է ընտանիքի անդամներից մեկի կորստին:
Ես ցավակցում եմ այս նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին, թատերական համայնքի և ամբողջ Վրաստանի համար: Դժվար է, երբ նայում ես, թե ինչպես են մեծ վրացիները հեռանում մեզանից, բայց միայն այն է մխիթարում, որ նրանց ժառանգությունն անմահ է», – ասվում է Բիձինա Իվանիշվիլիի ցավակցական նամակում:
Այսօր, 85 տարեկան հասակում մահացավ դերասան Կախի Կավսաձեն: