Բիձինա Իվանիշվիլի - Հասարակությանը հավատացնում եմ, որ ամենաշատը մեկ տարում երկրում ամեն ինչ կկրի իր անունը
Հասարակությանը հավատացնում եմ, որ ամենաշատը մեկ տարում երկրում ամեն ինչ կկրի իր անունը, – այսպես է պատասխանել Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին «TV առաջինի», «Ռուսթավի 2-ի» և «Իմեդիի» լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Իրակլի Չիխլաձեի հարցին:

Նրա խոսքերով, ավելի խիստ պահանջներ կլինեն «Վրացական երազանք» -ի բոլոր անդամների հանդեպ:

«Ցավոք ես վերադառնում եմ քաղաքականություն: Ես այնպես կանեմ, որ խմբում տաղանդավորները ավելի առաջ գան և ավելի ակտիվ դառնան: Ավելի խիստ պահանջներ կլինեն «Վրացական երազանք» -ի բոլոր անդամների հանդեպ: Կուսակցությունը կուժեղանա, երկրում ամեն ինչ կկրի իր անունը և յուրաքանչյուրը կունենա իր տեղը:Այս ամենի համար շատ ժամանակ հարկավոր չի լինի: «Ռուսթավի 2»-ը չի կարող հասարակության մեծ մասին պատանդ վերցնել ու չլսել տարբերվող կարծիքներ: Այսօր փորձում են կրկնել այն ինչ անում եին կառավարության չ տարիների ընթացքում» – հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլիի խոսքով «Նախ եւ առաջ, առավելագույնս կուժեղացնի իր թիմը»: