Բիձինա Իվանիշվիլի. Գիորգի Կվիրիկաշվիլու գործողություններով հաճախ խախտվում էր պետության և բիզնեսի շահերի միջև հավասարակշռությունը

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հանդիպմանը, որին ներկա են գտնվել անձամբ Բիձինա Իվանիշվիլին, արդեն նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության այն ժամանակվա և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, Կվիրիկաշվիլու հասցեին ուղղել է բավականին ծանր հարցեր:

Ինչպես  նշել է Բիձինա Իվանիշվիլին Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը, հանդիպմանը Կվիրիկաշվիլին ունեցել է հարցերին պատասխանելու հնարավորություն:

«Եղել են դեպքեր, երբ խախտվում էր հավասարակշռությունը պետության շահերի և բիզնեսի շահերի միջև և այն խախտում էր Կվիրիկաշվիլին՝ իր գործողություններով: Վերջում նա արդեն չուներ կառավարման ռեսուրս, չուներ վստահություն ոչ խորհրդարանում և ոչ էլ կառավարությունում: Հենց դա է դարձել նրա հրաժարականի պատճառը և ոչ այն, որ մեկ անձնավորությունը և Իվանիշվիլին է այդպես ցանկացել»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլին նշել է, որ եթե կլինի անրաժեշտություն, նա կարող է այդ հարցի շուրջ խոսել նաև ընդդիմության հետ: