Բիձինա Իվանիշվիլի. Գիորգի Կվիրիկաշվիլին չէր կարող կառավարել, նրան հաջողվում էր որոշումները համաձայնեցնել միայն Ալավիձեի և Քումսիշվիլու հետ
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս շոշափել է Գիորգի Կվիրիկաշվիլու հրաժարականի հարցը և խոսել այն հանդիպման մասին, որին ներկա են եղել անձամբ Բիձինա Իվանիշվիլին, արդեն նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության այն ժամանակվա և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:
Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, Գիորգի Կվիրիկաշվիլու հրաժարականի պատճառն այն էր, որ նախկին վարչապետն այլևս չէր կարող կառավարել:
«Կառավարման այն մեթոդները, որոնք կիրառում էր Գիորգի Կվիրիկաշվիլին, արդյունավետ չէին: Եթե առավել հասկանալի ասենք, Կվիրիկաշվիլին չէր կարող իրականացնել թիմային կառավարում, որն անհրաժեշտ է կառավարման մեջ, առավել ևս փոքր երկրի և մեր թիմի դեպքում: Խորհրդարանում չէր մասնակցում որոշումների ընդունմանը: Կառավարությունում նա ուներ ընկերներ և դրանում որևէ վատ բան չկա, սակայն շատ հաճախ կառավարությունում ևս չէր հաջողվում քննարկել սկզբունքային հարցեր և գալ համաձայնության: Ինչպես երևում էր, Գիորգի Կվիրիկաշվիլին հիմնականում երկու հոգու հետ էր կարողանում համաձայնեցնել որոշումները՝ Ալավիձեի և Քումսիշվիլու հետ և որոշ ուշացված որոշումներ հանրություն մուտք էին գործում իսկույնևեթ, առանց նախապատրաստվելու»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: