Բիձինա Իվանիշվիլի. Այն, ինչ խոստացանք և չկատարեցինք, պետք է պատասխան տանք հանրության առջև, որի համար գոյություն ունեն ընտրություններ
Ընտրողը կարող է մեզ պատժել, բայց սրանք ո՞վ են, փողոցում կանգնած և պահանջում են, ինչ իրավունքով են սրանք մեզանից որևէ բան պահանջում և առավել ևս՝ համամասնական ընտրակարգին անցում,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ վրացական «Իմեդի» հեռուստաալիքի «SWOT վերլուծություն» հաղորդման շրջանակներում:
Նրա խոսքով, «Ազգային շարժմանը» և այդ կուսակցության դաշնակից ոչ կառավարականներին, որոնք ժամանակին հրաժարվել են համամասնական ընտրական համակարգից, «Վրացական երազանքը» որևէ ասելիք չունի:
«Բոլորი հետ կարող ենք խոսել: Իհարկե, հասարակությանը պետք է պատասխան տանք, ինչ խոստացանք և չկատարեցինք: Դրա համար գոյություն ունի ընտրություններ և ընտրությունների գործընթացն արդեն սկսված է: Նրանք կարող են այս թեման հիշեցնել մեր ընտրողին, որ մենք հայտարարեցինք, խոստացանք, սակայն չկատարեցինք կամ չկարողացանք կատարել – մեկնաբանումը թողնում եմ իրենց, և ընտրողը կարող է մեզ պատժել, բայց բայց սրանք ո՞վ են, փողոցում կանգնած և պահանջում են, ինչ իրավունքով են սրանք մեզանից որևէ բան պահանջում և առավել ևս՝ համամասնական ընտրակարգին անցում: Այս ժողովուրդը կորցրել է տարրական տրամաբանությունը»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: