«Բի Բի Սիի» հաղորդմամբ, Ռուսաստանում ձերբակալել են բողոքի ցույցերի ավելի քան 2000 մասնակցի
«Բի Բի Սիի» հաղորդմամբ, Ռուսաստանում ձերբակալել են բողոքի ցույցերի ավելի քան 2000 մասնակցի: Չնայած ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառմանը, ցույցերը Ռուսաստանի տասնյակ քաղաքներում այնուամենայնիվ կայացան: Ցուցարարները պահանջում էին ազատել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալանին ու մյուս քաղբանտարկյալներին: Նրանք երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել են կոռուպցիայի մեջ և պահանջել նրա հրաժարականը:
Մոսկվայում, մինչ հանրահավաքին հասնելը ոստիկանությունը ձերբակալել է Ալեքսեյ Նավալնիի կնոջը, սակայն ավելի ուշ նրան ազատել են:
Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին: Նրան ձերբակալել են օդանավակայանում: Այժմ նա գտնվում է Մոսկվայի նախնական ձերբակալության մեկուսարանում: