«Բի-բի-սի»-ն հրապարակում է Իրանի կողմից մշակված հրադադարի 10 կետից բաղկացած պլանը
«Բի-բի-սի»-ն հրապարակում է Իրանի կողմից մշակված հրադադարի 10 կետից բաղկացած պլանը

«Բի-բի-սի»-ն (BBC), հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հրապարակում է Թեհրանի կողմից մշակված հրադադարի 10 կետից բաղկացած պլանը։

Պլանը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը, Իրանի վերականգնման ծախսերի փոխհատուցումը և տարածաշրջանում բոլոր հակամարտությունների դադարեցումը։ Բացի այդ, ըստ պլանի, Իրանը չի ձգտի տիրապետել միջուկային զենքի։

Մասնավորապես, պլանը բաղկացած է հետևյալ կետերից.

  1. Պատերազմի լիակատար դադարեցում Իրաքում, Լիբանանում և Եմենում:
  2. Իրանի դեմ պատերազմի լիակատար և մշտական դադարեցում՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման:
  3. Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների ամբողջական ավարտ:
  4. Հորմուզի նեղուցի վերաբացում:
  5. Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության և անվտանգության ապահովման համար արձանագրությունների և պայմանների սահմանում:
  6. Իրանի վերակառուցման ծախսերի լիարժեք փոխհատուցում:
  7. Իրանի դեմ պատժամիջոցների վերացման լիակատար պարտավորություն:
  8. Միացյալ Նահանգների կողմից առգրավված իրանական միջոցների և սառեցված ակտիվների ազատում:
  9. Իրանը լիարժեք պարտավորություն է ստանձնում, որ չի ձգտի տիրապետել միջուկային զենքի:
  10. Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի հրադադարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը հիմք է բանակցությունների համար։ Իրանական կողմն էլ նշել է, որ ուրբաթ օրվանից Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսվեն բանակցությունները ԱՄՆ-ի հետ։