Բի-բի-սի. Մեծ Բրիտանիայում ծրագրում են գիշերային ժամերին սոցիալական մեդիայից օգտվելու «պարետային ժամ» սահմանել 16-17 տարեկան դեռահասների համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է գիշերային ժամերին սոցիալական մեդիայից օգտվելու «պարետային ժամ» սահմանել 16-17 տարեկան դեռահասների համար։
«Բի-բի-սի»-ի հաղորդմամբ՝ ըստ պլանի, այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Instagram-ը, TikTok-ը և YouTube-ը, դեռահասների համար անհասանելի կլինեն կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 06:00-ն։ Բրիտանական իշխանությունների պարզաբանմամբ՝ այս քայլերը կնպաստեն դեռահասների ավելի լավ քնին, ուսման վրա կենտրոնացմանը և ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն։
Միևնույն ժամանակ, պարբերականը գրում է, որ պրոֆիլի կարգավորումները փոխելով՝ դեռահասները, միևնույն է, հնարավորություն կունենան նշված ժամերին օգտվել սոցիալական մեդիայի հարթակներից։
Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է համապատասխան օրինագիծը խորհրդարան ներկայացնել մինչև 2026 թվականի վերջը, իսկ նոր կանոնակարգերն ուժի մեջ մտցնել հաջորդ տարվանից։