«Բի-Բի-Սի». Հունգարիայի խորհրդարանը չեղարկել է հակա-LGBTQ օրենքները, Բուդապեշտը Եվրոմիությունից համաձայնություն է ստացել հիմնադրամներում սառեցված 4,2 միլիարդ եվրոն ստանալու վերաբերյալ

21:55, 13.10.2026
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է երեխաների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օգտին, որով չեղարկվել են 2021 թվականին Վիկտոր Օրբանի վարչապետության օրոք ընդունված հակա-LGBTQ օրենքները։ Օրինագծին կողմ է քվեարկել 139 պատգամավոր, իսկ 51-ը դեմ են արտահայտվել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեխաների համար հասանելի բովանդակության մեջ սեռական և գենդերային բազմազանության «պատկերման» կամ «քարոզչության» արգելքի փոխարեն, նոր օրենքը 18 տարեկանից ցածր անձանց կպաշտպանի այն նյութերից, որոնք կարող են «լուրջ վնաս հասցնել երեխայի ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ կամ բարոյական զարգացմանը»։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի հայտարարությամբ՝ այս փոփոխությունները Հունգարիան համապատասխանեցնում են Եվրոմիության նորմերին այն բանից հետո, երբ Վիկտոր Օրբանի օրոք սահմանված սահմանափակումները հակասում էին ԵՄ արժեքներին։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ խորհրդարանում քվեարկությունից րոպեներ անց Բուդապեշտը Եվրոմիությունից համաձայնություն է ստացել հիմնադրամներում սառեցված 4,2 միլիարդ եվրոն ստանալու վերաբերյալ։
Ի գիտություն՝ Հունգարիայում 2021 թվականին երեխաների պաշտպանության մասին օրենքը, որն այն ժամանակվա վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն ընդունել էր մեծ մեծամասնությամբ, արգելում էր «հոմոսեքսուալության կամ տրանսգենդերության ներկայացումը կամ հանրայնացումը»։

Նմանատիպ