Բեյրութում Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով չորս մարդ զոհվել է, առնվազն տասը՝ վիրավորվել
Բեյրութում հյուրանոցի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով չորս մարդ զոհվել է, առնվազն տասը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ն:
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Բեյրութում թիրախային հարված են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հիմնական հրամանատարների դեմ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի անդամները գործում են Լիբանանի տարածքից՝ «Իսրայել պետության և նրա քաղաքացիների դեմ ահաբեկչական դավադրություններ իրականացնելու համար»։