Բեռների մաքսային մոնիտորինգի կապակցությամբ Ժնևում տեղի ունեցած հանդիպման մասին եկամուտների ծառայությունը տարածում է լրատվություն
Բեռների մաքսային մոնիտորինգի կապակցությամբ Ժնևում տեղի ունեցած հանդիպման մասին եկամուտների ծառայությունը տարածում է լրատվություն

Վրաստան-Ռուսաստանի միջև բեռների մաքսային մոնիտորինգի հետ կապված Ժնևում տեղի ունեցած հանդիպման կապակցությամբ, Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տարածում է լրատվություն:

Գերատեսչության լրատվությամբ, Ժնևում փետրվարի 6-ին տեղի է ունեցել, 2011 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի իրականացումը վերահսկող, համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը:

Եկամուտների ծառայությունը պարզաբանում է, որ Շվեյցարիայի նախագահությամբ Վրաստանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի մասնակցությամբ համատեղ կոմիտեի խնդիրն է, վերահսկել 2011 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հիմքով, Վրաստանի կառավարության և Ռուսաստանի դաշնության կառավարության միջև մաքսային ապրանքով առևտուր անելու մոնիտորինգի մեխանիզմների հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշել վիճելի հարցերը և հարկ լինելու դեպքում հրավիրել մասնագետների:

Վրաստան-Ռուսաստանի միջև բեռների մաքսային մոնիտորինգը նախատեսում է՝ 2011 թվականին ձևակերպված համաձայնագիրը: Մոնիտորինգը իրականացնում է շվեյցարական «էսջիես» (SGS) ընկերությունը: