Բեռլինում տասնյակ հազարավոր ցուցարարներ գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն են պահանջում

Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել  Բեռլինի փողոցներ՝ բողոքելով երկրում գործող գյուղատնտեսական քաղաքականության դեմ, հաղորդում է DW-ն:

Ակցիայի կազմակերպիչ ՝«Մենք կուշտ ենք» ասոցիացիայի ներկայացուցիչների, որը ներառում է ավելի քան հարյուր գյուղացիական և բնապահպանական կազմակերպություններ, տվյալներով  բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 33 հազար մարդ՝ գրեթե երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ:

Երթը ուղեկցել են ավելի քան հարյուր տրակտորներ: Ցուցարարները բողոքել են  գյուղատնտեսական բիզնեսի գլոբալացման և գյուղատնտեսական ընկերությունների դեմ, որոնք շուկայից դուրս են մղում փոքր ֆերմերային տնտեսություններին, որոնք էկոլոգիապես մաքուր պայմաններում բնական մթերքներ են արտադրում: