Բեռլինում Պաղեստինի աջակցության ակցիայի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել․ ոստիկանությունը ավելի քան 30 մարդու է ձերբակալել

12:43, 08.10.2026
Բեռլինում Պաղեստինի աջակցության ակցիայի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը ավելի քան 30 մարդու է ձերբակալել։
Ակցիան անցկացվել է «Համաս»-ի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման երրորդ տարելիցի օրը։
Գերմանական «Spiegel» պարբերականի փոխանցմամբ՝ ցուցարարների մեծ մասը երիտասարդ կանայք և տղամարդիկ էին։ Ակցիայի մասնակիցներն ունեին Պաղեստինի դրոշներ և տարբեր բովանդակությամբ պաստառներ։ Ցույցի ընթացքում նրանք վանկարկում էին կարգախոսներ, այդ թվում՝ «Պաղեստին» և «Միակ ելքը հեղափոխությունն է»։
Ոստիկանության ներկայացուցչի հայտարարությամբ՝ ակցիային ներկա է եղել շուրջ 700 մարդ։ Ցուցարարների թվում է եղել շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։
Ակցիայի ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը ավելի քան 30 մարդու է ձերբակալել, մասնավորապես՝ արգելված սիմվոլիկա, այդ թվում՝ «Համաս» ահաբեկչական կազմակերպության հետ կապված սիմվոլիկա օգտագործելու համար։

Նմանատիպ