Բեռլինում ավտոմեքենայի ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ 16-ը՝ վիրավորվել

10:34, 26.07.2026

Մեկ մարդ մահացել է, իսկ 16-ը՝ վիրավորվել Բեռլինում Եվրոպայի ամենամեծ «Փրայդ»-ի միջոցառումներից մեկի ժամանակ ավտոմեքենայի ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում՝ Տիրգարտեն այգու մոտ։

Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ կասկածյալը պարզվել է, և ենթադրվում է, որ նա կապված է Բեռլինում գործող իսլամիստական ​​խմբավորումների հետ։ Կասկածյալին ձերբակալելու համար լայնածավալ գործողություն է ընթանում, որին մասնակցում են ավելի քան 2200 իրավապահ մարմինների աշխատակիցներ, այդ թվում՝ այլ դաշնային նահանգների ոստիկաններ։

Դեպքից հետո Տիրգարտեն այգու շրջակայքն ամբողջությամբ շրջափակվել է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննությունը կշարունակի մանրամասն ուսումնասիրել ապացույցները։

Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները ժամանել է դեպքի վայր և ասել, որ դա «հարձակում է ազատ և բաց հասարակության վրա»։

«Բեռլինը ազատության քաղաք է, և այսօր հենց այս ազատությունն է հարձակման ենթարկվել», – ասաց Վեգները։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես դատապարտեց միջադեպը։ Նա ասաց, որ կանի ամեն ինչ, որպեսզի հանցագործությունը լիովին հետաքննվի, և մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Christopher Street Day-ը Եվրոպայի ամենամեծ LGBTQ+ Pride միջոցառումներից մեկն է, որին ամեն տարի մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ։ Այս տարվա շքերթը պետք է ավարտվեր Բրանդենբուրգյան դարպասների մոտ կայանալիք համերգով, սակայն կազմակերպիչները չեղարկեցին միջոցառումը միջադեպի պատճառով և կոչ արեցին մարդկանց լքել տարածքը։

Christopher Street Day-ը առաջին անգամ անցկացվել է Բեռլինում 1979 թվականին։

Նմանատիպ