Բեռլինում ավտոմեքենան բարձրացել է մայթին, որի հետևանքով զոհվել է 4 մարդ

10:57, 07.09.2019

Բեռլինում ավտոմեքենան բարձրացել է մայթին, որի հետևանքով զոհվել է 4 մարդ: Զոհերի թվում կա մի երեխա:

Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում, Միտեի շրջանում՝ մոտ 19:00-ին:

Տեղի ունեցածի հետևանքով տուժել է երեք մարդ, նրանցից մեկը ավտոմեքենայի վարորդն է:

Իրավապահների տեղեկությամբ, այժմ դեպքի վայրի հարակից փողոցները փակ են:

Նմանատիպ