Բեռլինում ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը
Բեռլինում ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը

Բեռլինում ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը։

Բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ։ Դրանից հետո Վոլոդիմիր Զելենսկին հյուրընկալվել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մոտ։

Ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրիդրիխ Մերցը հանդես կգան մամուլի առջև, իսկ օրվա վերջում Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդներին Ֆրիդրիխ Մերցի կանցլերությունում գագաթնաժողովում կմիանան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջնորդները։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբսը երեկ ժամանել է Բեռլին։ Նա հանդիպումներ է ունեցել ամերիկյան պատվիրակության անդամների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։