Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է անհայտ անօդաչու թռչող սարքի նկատման պատճառով
Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է անհայտ անօդաչու թռչող սարքի նկատման պատճառով

Անհայտ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով Բեռլին-Բրանդենբուրգի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե»-ն։

Օդանավակայանի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ չվերթները դադարեցվել են մոտ երկու ժամով՝ տեղական ժամանակով 20:08-ից մինչև 21:58։

Բրանդենբուրգի ոստիկանության տվյալներով՝ անօդաչու սարքը նկատվել է օդանավակայանի մոտակայքում՝ մոտավորապես 20:00-ին։ Ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել սարքի օպերատորի գտնվելու վայրը։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, վերջին շրջանում Եվրոպայի խոշոր քաղաքների օդանավակայանների հարևանությամբ անօդաչու սարքերի հայտնաբերման դեպքերն ավելացել են, ինչը մեծացրել է անվտանգության ռիսկերը։