Բենյամին Նեթանյահուն նախատեսում է Իրանի դեմ հարձակման հարցը քննարկել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Քիր Սթարմերի հետ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր նախատեսում է զրույցներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Քննարկման թեման լինելու է Իրանի դեմ իրականացված հարձակումը։ Տեղեկությունը տարածել է վարչապետի գրասենյակը։
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Բենյամին Նեթանյահուն արդեն զրուցել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
«Առաջնորդներն ըմբռնումով են մոտեցել Իսրայելի՝ Իրանի վտանգավոր սպառնալիքի դեմ պաշտպանվելու անհրաժեշտությանը։ Վարչապետը նշել է, որ առաջիկա օրերին կշարունակի կապը նրանց հետ», – նշված է Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունում։