Բենյամին Նեթանյահուն հուլիսի 27-ին Վաշինգտոնում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ

15:57, 26.07.2026

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ վաղը կժամանի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ և կմասնակցի սենատոր Լինդսի Գրեհեմի հիշատակին նվիրված արարողությանը։

«Ես նախագահ Թրամփի հետ կքննարկեմ բոլոր արդիական հարցերը, այդ թվում՝ Իրանում ստեղծված իրավիճակը», – տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։

Բացի այդ, Իսրայելի վարչապետը խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր երկխոսության մասին։ Նեթանյահուի խոսքով՝ Ռուբիոն հաստատել է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ վճռականորեն գործելու Միջազգային քրեական դատարանի դեմ։

«Այս կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհում արդարադատության, ինչպես նաև ժողովրդավարական և ինքնիշխան պետությունների ինքնիշխան գործելու իրավունքի համար», – ասել է Բենյամին Նեթանյահուն։

Նմանատիպ