Բենյամին Նեթանյահուն հանդիպել է Փիթ Հեգսեթի հետ

22:23, 29.07.2026

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։

Բանակցությունները տեղի են ունեցել լրատվամիջոցների համար փակ դռների ետևում։

Նեթանյահուն ավելի ուշ սոցիալական ցանցերում հրապարակել է հանդիպման կադրերը և բանակցությունները գնահատել որպես նշանակալից։

Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետը հանդիպել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Տեղեկության համար, Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը մասնակցելու համար։

Նմանատիպ