Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ զրուցել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների և Գազայում պատանդների մասին

11:13, 16.12.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Նեթանյահուն։

Զրույցը կայացել է դեկտեմբերի 14-ին, և ինչպես Նեթանյահուն է նշում, այն շատ ընկերական ու կարևոր է եղել։

Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, Գազայում Իսրայելի և այլ երկրների քաղաքացիների պատանդների ազատ արձակմանը։

«Մենք շահագրգռված չենք Սիրիայում հակամարտությամբ։ Իսրայելի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ մենք սահմանում ենք տեղում տիրող իրավիճակով։ Հիշեցնենք, որ Սիրիան տասնամյակներ շարունակ եղել է Իսրայելի ակտիվ թշնամին։ Նա հարձակվում էր մեզ վրա՝ թույլ տալով ուրիշներին հարձակվել մեզ վրա իր տարածքից։ Սիրիան թույլ է տվել Իրանին զինել Հեզբոլլահին իր տարածքում։ Որպեսզի տեղի ունեցածը չկրկնվի, մենք վերջին օրերին կտրուկ գործողություններ ենք ձեռնարկել։ Իսրայելի պաշտպանության նախարարի հետ ես հանձնարարել եմ Պաշտպանության ուժերին կանխել Սիրիայի պոտենցիալ վտանգը»,- ասել է Նեթանյահուն։

Նմանատիպ