Բենյամին Նեթանյահուն ասում է, որ պատերազմի ավարտից հետո ցանկանում է խաղաղության համաձայնագրեր ձեռք բերել արաբական ավելի շատ երկրների հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո ցանկանում է խաղաղության համաձայնագրեր ձեռք բերել արաբական ավելի շատ երկրների հետ։
«Ես հավակնում եմ շարունակել այն գործընթացը, որը սկսել եմ մի քանի տարի առաջ՝ ստորագրելով «Աբրահամական համաձայնագրերը» և խաղաղության հասնել արաբական այլ երկրների հետ»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ «Աբրահամական համաձայնագրերի» շրջանակներում արդեն իսկ խաղաղության չորս համաձայնագիր է ձեռք բերվել Մերձավոր Արևելքի կարեւոր երկրների հետ։
Նեթանյահուն ասել է, որ այս և մյուս երկրները հետևում են Իսրայելի արձագանքին Իրանի «չարի առանցքի» հարձակումներին և հիանում են Իսրայելի ուժով և քաջությամբ: