Բենյամին Նեթանյահուն՝ Իրակլի Կոբախիձեին. Շնորհակալություն եմ հայտնում այն հանդուրժողականության համար, որ դրսևորում եք դուք և ձեր կառավարությունը Վրաստանի հրեական համայնքի նկատմամբ, մաղթում եմ ձեզ հաջողություն և բարգավաճում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին շնորհավորում է Վրաստանի անկախության օրվա առթիվ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
Բենյամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելն ու Վրաստանը դարեր շարունակ ունեն հատուկ կապեր, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և խորը պատմական կապերի վրա։
«Պարոն վարչապետ, Իսրայելի պետության անունից ջերմորեն շնորհավորում եմ վրաց ժողովրդին մայիսի 26-ի՝ անկախության օրվա կապակցությամբ։ Իսրայելն ու Վրաստանը դարեր շարունակ ունեն հատուկ կապեր, որոնք հիմնված են մեր ընդհանուր արժեքների և խորը պատմական կապերի վրա։ Վերջին տարիներին մեր երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները բնութագրվում են զբոսաշրջության կտրուկ աճով, ինչը կարևոր միջոց է մշակութային փոխանակման և փոխշահավետ գործունեության համար։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն հանդուրժողականության համար, որ դրսևորում եք դուք և ձեր կառավարությունը Վրաստանում հրեական համայնքի նկատմամբ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և բարգավաճում», – նշված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի շնորհավորական նամակում, որը ստացել է Իրակլի Կոբախիձեն։