Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են հասնել Իրանի ցանկացած կետի

23:08, 31.10.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելը կարող է հասնել Իրանում ցանկացած կետի։

Իր ելույթում Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ծառայությունների հիմնական խնդիրը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։

«Այսօր Իսրայելն Իրանում գործողությունների ավելի շատ ազատություն ունի, քան երբևէ։ Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք հասնել Իրանի ցանկացած կետ: Հիմնական խնդիրը, որը ես դրել եմ Իսրայելի պաշտպանության ուժերի և անվտանգության ծառայությունների առաջ՝ Իրանին միջուկային զենք ստեղծելուց թույլ չտալն է»,- ասել է Նեթանյահուն։

Նմանատիպ