Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան Լիբանանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, պատերազմը դեռ չի ավարտվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսային բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Նեթանյահուն նաև անդրադարձել է Իրանի հարցին՝ կրկնելով, որ Թեհրանը չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք։
«Գործարքով կամ առանց դրա, Իրանը չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք», – ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նշել է, որ տարածաշրջանում դեռևս սպառնալիքներ կան, և որ Իսրայելը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին։
«Պատերազմը չի ավարտվել։ Հին մարտահրավերների հետ մեկտեղ ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ։ Հին դաշինքները քանդվում են և ձևավորվում են նորերը։ Մենք մեկ բան գիտենք՝ մենք միշտ պետք է ավելի ուժեղ լինենք, քան մեր թշնամիները», – ասել է Նեթանյահուն։