Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ընդլայնում է անվտանգության գոտին Լիբանանի հարավում
Իսրայելը ընդլայնում է անվտանգության գոտին Լիբանանի հարավում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նեթանյահուն ասել է, որ այս քայլը կստեղծի ընդլայնված բուֆերային գոտի և կկանխի Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից Իսրայել ցամաքային ներխուժումը։
Վերջին օրերին իսրայելական ուժերը մի քանի կամուրջներ են պայթեցրել Լիբանանի հարավում։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ կամուրջները օգտագործվում են զենք տեղափոխելու համար։