Բենիամին Նեթանյահուն այցելել է Սիրիայում իսրայելական զինվորականների կողմից վերահսկվող տարածք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Սիրիայում իսրայելական զինվորականների կողմից վերահսկվող տարածք։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի կառավարության ղեկավարը հանդիպել է ակտիվ և պահեստազորում գտնվող զինվորների հետ, շնորհակալություն հայտնել նրանց պատերազմի ընթացքում իրենց գործողությունների և անվտանգությունը պահպանելու ջանքերի համար։
Իսրայելի վարչապետը զինվորականներին ասել է, որ Իսրայելի ներկայությունը Սիրիայում «հսկայական նշանակություն ունի»։
Նեթանյահուին Իսրայելի պաշտպանության ուժերի դիրք այցելելիս ուղեկցել են պաշտպանության նախարար Իսրայել Կացը, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը և «Շին Բետ» զորքերի հրամանատար Դեյվիդ Զինը։