Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնում են, որ Իսրայելը կբողոքարկի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
Իսրայելը կբողոքարկի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը,- նշված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ինչպես ասվում է վարչապետի հայտարարության մեջ, Իսրայելը մերժում է Հաագայի դատարանի լիազորությունները և չի ճանաչում Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդերների օրինականությունը։
Նեթանյահուի գրասենյակը նաև ասաց, որ եթե Արդարադատության միջազգային դատարանը չբավարարի բողոքը, դա միայն կընգդծի Իսրայելի ընկերներին ԱՄՆ-ում և աշխարհում, թե որքան կողմնակալ է ՄՔԴ-ն Իսրայելի նկատմամբ:
Նոյեմբերի 21-ին Արդարադատության միջազգային դատարանը Բենիամին Նեթանյահուի, Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամեդ Դեյֆի ձերբակալության օրդեր է արձակել։