Բենիամին Նեթանյահու. Ես հանձնարարել եմ կաբինետին հնարավորինս շուտ սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ իր կաբինետին հանձնարարել է հնարավորինս շուտ սկսել բանակցությունները Լիբանի հետ։
«Հաշվի առնելով Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ Լիբանի կողմից ներկայացված բազմաթիվ պահանջները՝ ես հանձնարարել եմ կաբինետին հնարավորինս շուտ սկսել ուղիղ բանակցություններ Լիբանի հետ։ Բանակցությունները կենտրոնացած կլինեն «Հեզբոլլահի» զինաթափման և Իսրայելի ու Լիբանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա», – հայտարարել է Նեթանյահուն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի երկշաբաթյա դադարեցման մասին համաձայնությանը, Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանի ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հարվածները «Հեզբոլլահի» ուղղությամբ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Իսրայելում հյուսիսի բնակիչների համար լիակատար անվտանգությունը չվերականգնվի։