Բենիամին Նեթանյահու. Փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ մենք պետք է վերականգնենք Իսրայելի ժողովրդավարությունը
Բենիամին Նեթանյահու. Փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ մենք պետք է վերականգնենք Իսրայելի ժողովրդավարությունը

Փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ մենք պետք է վերականգնենք Իսրայելի ժողովրդավարությունը,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «CNN»-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ մենք պետք է վերադարձնենք Իսրայելի ժողովրդավարությունը։ Ժողովրդավարության էությունը մեծամասնության կամքի և փոքրամասնության իրավունքների հավասարակշռությունն է։ Սա ձեռք է բերվում իշխանության երեք թեւերի միջև հավասարակշռության միջոցով: Սա տապալվել է վերջին 20 տարում, քանի որ մենք ունենք ամենաակտիվ դատական ​​համակարգը աշխարհում: Սա կլինի ոսկե միջին, և ես հույս ունեմ, որ մենք դրան կհասնենք»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ օրենքի ընկալումը որպես «իսրայելական ժողովրդավարության վերջ» սխալ է, և դա բոլորը կտեսնեն մոտ ապագայում։

«Չեմ կարծում, որ փաստարկներն իրական են, բայց կարծում եմ, որ բնական է, որ մարդիկ մտահոգվեն, քանի որ մարդիկ վախենում են, և ես դա հասկանում եմ: Իրականում, այժմ ես ավելի լավատես եմ, քան նախկինում էի»,- ասել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, ընդունել է նոր, վիճահարույց դատական ​​օրինագիծ, որը սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները։ Դատական ​​բարեփոխումները հանգեցրին բողոքի ցույցերի և գործադուլների։