Բենիամին Նեթանյահու. Իսրայելը կզինաթափի Համասին և ապառազմականացնելու է Գազայի հատվածը, եթե օտարերկրյա զորքերը դա չանեն 
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը կզինաթափի Համասին և ապառազմականացնելու է Գազայի հատվածը, եթե օտարերկրյա զորքերը դա չանեն 

Եթե «ՀԱՄԱՍ»-ը շարունակի խախտել հրադադարի մասին համաձայնագիրը, նա կհայտնվի ուժեղ հարձակումների տակ, ինչպես դա եղավ երկու օր առաջ»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը նշել է, որ ի վերջո «Համասը» անպայման կզինաթափվի, իսկ Գազան ապառազմականացվի։

«Եթե օտարերկրյա զորքերը դա անեն, հիանալի կլինի, եթե չանեն, մենք կանենք»,- ասել է Նեթանյահուն։

Տեղեկության համար, այսօր՝ հրադադարի համաձայնագրի վերագործարկումից հետո, «Համաս»-ը, իբր, Իսրայելին է հանձնել եւս երկու պատանդի դիեր։