Բենիամին Նեթանյահու. Գործողությունը կշարունակվի այնքան օր, որքան անհրաժեշտ կլինի Իրանի սպառնալիքը վերացնելու համար

15:34, 13.06.2025

Գործողությունը կշարունակվի այնքան օր, որքան անհրաժեշտ կլինի Իրանի սպառնալիքը վերացնելու համար, – այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ այս գործողությունը նպատակ ունի ապահովել Իսրայելի գոյությունը։

«Մենք հարվածել ենք Իրանի հարստացման միջուկային ծրագրին, հարվածել ենք Իրանի միջուկային զենքի ծրագրին։ Նպատակային է եղել Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող գլխավոր հարստացման կայանը։ Իսրայելը հարվածել է նաև իրանցի գիտնականներին, որոնք աշխատում էին իրանական ռումբի վրա։ Մենք հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին ևս», – հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

Նմանատիպ